«Մուլտի Վելնեսն» ավելացրել է մարզասրահների թի...

«Մուլտի Վելնես» մարզաառողջարարական համալիրն իր այցելուներին հերթական անակնկալն է մատուցել: Տարածաշրջանում լավագույններից մեկը համարվող կենտրոնն ընդլայնել է իր մարզասրահները: Այսուհետև այստեղ կանցկացվեն ինչպես հարվածային մարտարվեստների, այնպես էլ խմբակային այլ մարզումներ՝ այդ թվում յոգա, անտիգրավիտի, կամբուջապս, զումբա, բոթլպաուեր և նմանատիպ շատ ակտիվ պարապմունքներ: «Մուլտի Վելնեսի» նոր մարզասրահների բացմանը ներկա են եղել «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր,ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Արաբական Միացյալ էմիրություններում գործող հանրահայտ «Պրինցես գրուպ» ընկերության սեփականատեր Ադել Արմարզուկին: