Ապահովագրական փաթեթի տարվա առավելագույն շեմ չկա, այսինքն՝ մեկ անձի վրա տարվա մեջ ինչքան գումար պետք է ծախսվի, այդպիսի առավել շեմ չկա: Այս մասին Ազգային ժողովում, Առողջության ապահովագրության համակարգի խնդիրների քննարկման ժամանակ ասել է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ընդհանուր քանակային ապահովագրության շրջանակում ծառայություններ ստանալու շեմ կրկին չկա, բայց կոնկրետ ծառայության համար, այո՛, կան դեպքերի սահմանափակումներ, օրինակ՝ արտահիվանդանոցային կարգով ՄՌՏ հետազոտության տարվա երկու դեպք ենք փոխհատուցում, դրանից ավելն արդեն ապահովագրական փաթեթից դուրս է, ինչպես ասացի՝ նեղ մասնագետի երկու խորհրդատվություն»,-նշել է նա։
Նա հավելել է, որ կան ծառայության որոշակի շեմեր, ինչպես նաև կան փոխհատուցման գներ, և դրանից ավել չեն փոխհատուցում կոնկրետ ծառայության արժեքը։



