Մոտ օրերս սպասվում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների Մոսկովյան հանդիպումը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Փոխնախարարը նշեց, որ օր իրեն հայտնի չէ։ Դիտարկմանը, երբ սահմանին զոհեր են լինում, հանձնաժողովի աշխատանքի շարունակություն տեսնո՞ւմ է, Սարգսյանը պատասխանեց․
«Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը պետք է շարունակվի, որովհետև բանակցություններն ամենալավ լուծումն են բոլոր առումներով։ Այսինքն՝ ամենավատ բանակցություն անգամ ցանկալի է, քան ռազմական գործողությունները»։



