Մոսկվան տեսնում է ԵՄ–ի հերթական փորձերը՝ ամեն գնով միջամտելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և դուրս մղելու Ռուսաստանին․ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Բաքվի ու Երևանի հաշտեցման, տարածաշրջանում ամուր խաղաղության, երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումն է»,- նշել է Զախարովան։
Նա հավելել է, որ Մոսկվան պարբերական շփումներ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ:
Զախարովան խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին, նշելով, որ ԵՄ-ն դեռ դա չի որոշել։



