Հունիսի 14-17-ը Երևանի Մոսկվայի տանը կանցկացվի ռուսաց լեզվի միջազգային գիտագործնական համաժողով: Միջոցառումը հարթակ կստեղծի արտերկրում ռուսաց լեզվի դասավանդման և հանրահռչակման գործում գիտելիքների և փորձի փոխանակման համար:
Համաժողովը կմիավորի ավելի քան 50 մասնակիցների աշխարհի 14 երկրներից՝ Հայաստանից, Ավստրիայից, Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Սերբիայից, Սլովենիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից:
Համաժողովի աշխատանքներին մասնակցելու են հրավիրված ռուսերենի դասավանդման ոլորտի փորձագետներ Երևանի և Մոսկվայի առաջատար բուհերից: