Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող...

Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք հանձնառու են Ռուսաստանի հետ կառուցողական համագործակցություն ունենալ. սա այդ երկրի պատմական բնույթի մասն է,- նշել է նա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կրկին նշել է, որ Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և Մոսկվան չի կարող անտեսել հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը:

«Այս փոփոխությունները կարող են սահմանափակումներ դնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վրա։ Կարևոր է, որ դա չանվի ընդդիմության ընտրական հնարավորությունները միտումնավոր սահմանափակելու համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է»»։