«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ը...

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տուժածներից երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել, մյուսին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այս պահին տանիքից ընկած տղայի և աղջկա ինքնությունը կայքը չի հրապարակում:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: