
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Գյումրու Տերյան փողոցում ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ վարչություն են տեղափոխել 39-ամյա վարորդին և 34-ամյա ուղևորին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «Մերսեդեսի» սրահում՝ մոխրամանի մեջ հայտնաբերվել է վճարման կտրոնով փաթեթավորված մեթամֆետամին տեսակի սինթետիկ թմրամիջոց։
Վարորդն ու ուղևորը ձերբակալվել են և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։