Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի առաջին...

Մոհամմադ Ռեզա Արեֆը նշանակվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի առաջին փոխնախագահ, հայտնում է Mehr-ը։

Մոհամմադ Ռեզա Արեֆը 73-ամյա բարեփոխիչ քաղաքական գործիչ է, որը առաջին փոխնախագահ է եղել նաև Մոհամմադ Խաթամիի վարչակազմի օրոք և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հրամանով նշանակվել է Իրանի 14-րդ կառավարության առաջին փոխնախագահ։

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին պաշտոնապես հաստատել էր Մասուդ Փեզեշկիանին Իրանի նոր նախագահի պաշտոնում։