
Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է իշխանության արտաքին և ներքին քաղաքականության մի շարք հարցերին՝ կոշտ քննադատությամբ։
Իշխանյանը գրել է․
«Իրանի հետ սահմանը կտրում է, միջազգային դատարաններից հայերի դեմ հանցագործությունների հայցերը հետ է կանչում, նոր տարածքներ է զիջում, Մինսկի խումբը լուծարում է, պատանդների, գերիների մասին ոչ մի խոսք — հակառակը՝ համոզում է, որ նրանց չհիշատակեն, արցախցիների վերադարձի հարցը բլոկ ա անում։
Բայց «Զանգեզուրի միջանցք» տերմինի համար ճղում ա իրան։
Բայց ինչի՞ համար։
«Ալիև, չես ջոգո՞ւմ, որ ասում ես Զանգեզուրի միջանցք, չեմ կարում կուտ տամ, թե ոչ մի բան չեմ տալիս, էլ մի ասա, որ սղցնեմ խաղաղության տակ, ստանաս»։
Էս ա, մնում ա պարզել՝ փողի դիմաց ա անում, թե թուրքական բանակի ենթասպա ա»։
Ռեժիսորի խոսքով՝ իշխանությունը լռում է գերեվարվածների, Արցախի բնակիչների վերադարձի և ազգային շահերի պաշտպանության հարցերում, սակայն անսպասելիորեն կոշտ դիրք է որդեգրում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպման շուրջ՝ առաջ բերելով հարց՝ «ինչո՞ւ և ում շահերից է բխում այս վարքագիծը»։