Մկրտիչ Սրբազանին  տանելու են կալանքի

Մկրտիչ Սրբազանին  տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքների հետ կապված ու քվեարկության արդյունքների վրա ազդելու համար: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

«Մենք հանդիպեցինք Մկրտիչ Սրբազանին, պարզվեց` ի սկզբանե այստեղ է նա բերվել, սակայն նրա հետ որևէ շփման հնարավորություն չէին տվել: Նրա նկատմամբ հարուցված մեղադրանքները շինծու են, քանի որ այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակում է»,- լրագրողներին ասել է փաստաբանը։

Նրա խոսքով` Սրբազանին տանելու են կալանքի ու նրա նկատմամբ անելու են այն, ինչ արեցին մյուս Սրբազանների նկատմամբ։