Մխիթար Հայրապետյանը պատժվեց Փաշինյանին հոտնկա...

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ իշխանական պատգամավոր Մխիթար Հայրապետյանը չկա իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Մխիթար Հայրապետյանի թիմի ներկայացուցչներից ևս ոչ ոք նախընտրական ցուցակի անցողիկ տեղերում չկա:Մխիթար Հայրապետյանը ըստ էության պատժվել է , քանի որ պատերազմից հետո իրեն թույլ էր տվել չպարել Փաշինյանի դուդուկի տակ:

Հիշեցնենք, որ ապրիլի  14-ին Ազգային Ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո իմքայլական պատգամավորներն ու նախարարները հոտնկայս ծափահարեցին նրան։ «Իմ քայլ» խմբակցության միակ պատգամավորը Մխիթար Հայրապետյանն էր, ով ոտքի չկանգնեց ու չծափահարեց։ Ազգային ժողովում լրագրողները Հայրապետյանին հարցրին, թե ինչո՞ւ ոտքի չկանգնեց ու չծափահարեց, արդյոք սա թիմից առանձնանալու քայլ էր կամ համակարծիք չէ թիմի հետ։ Պատգամավորը հարցն անպատասխան էր թողել և արագ հեռացել:

 Հայրապետյանն ըստ էության պատժվում է Փաշինյանին հոտնկայս չծափահարելու համար: