
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 2022 թ. օգոստոսին ռուսաստանյան կողմը միջնորդական առաջարկ է ներկայացրել, որին Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ։ Սեպտեմբերին տեղի ունեցավ հարձակում և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում, միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել են դաշնակիցներին՝ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին։ Նախարարի գնահատմամբ, գործողությունները ՀՀ-ի համար անբավարար էին։ Հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, որտեղ հաստատվեց այն ընկալումը, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։