Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա պետքարտու...

Հունվարի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղարության կայքից: Որպես հանդիպման ժամ նշված է տեղական ժամանակով 21:00-ն:

Պետդեպարտամենտի կայքի օրակարգում նշված է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև պետքարտուղարի տեղակալների Քրիստոֆեր Լանդաուն և Մայքլ Ռիգասը: