«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը այն իրադարձությունը չէ, որ կարող է տեղի ունենալ տարածաշրջանային 3+3 ձևաչափի շրջանակներում։ Այն կարող է տեղի ունենալ ուղղակի՝ Հայաստան-Ադրբեջան երկկողմանի պայմանագրի շրջանակներում»․ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը «BBC» ռադիոյի ուղիղ եթերում խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից և խաղաղության համաձայնագրի բանակցությունների ընթացիկ իրավիճակից։
«Ես հավատում եմ, որ մենք լավ հնարավորություն ունենք՝ մինչև տարեվերջ ամբողջացնելու խաղաղության համաձայնագիրը», - հավելել է Ամիրբեկովը։