
Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրության համար «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթում դարձյալ հիշատակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ NEWS.am-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ տեղեկանալու, արդյո՞ք լսել է Փաշինյանի ելույթը և ինչ մեկնաբանություն ունի։
«Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց Բագրատ Միկոյանը: Այնուհետև ավելացրեց․ «Այս իշխանությունը երբեք չի պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ պայքարել է, որ ինքը հնարավորություն ունենա կոռուպցիան գլխավորել։ Սրանք արդեն մաշված, «բուրումնավետ» և ծակ քաղաքական գուլպա են հիշեցնում, որը շատ շուտով մեր ժողովուրդն աղբանոց կնետի։ Հնարավոր է՝ առաջինը դա տեղի ունենա հենց Գյումրիում»։