Մինչ Թուրքիան եւ Իսրայելը բանակցություններ էի...

Իրանը եւ Հայաստանը խորացրել են իրենց հարաբերությունները 2024թ.՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումների երրորդ ալիքից հետո, իսկ վերջերս զորավարժություններ են անցկացրել սահմանին։

Ինչպես գրել է Long War Journal-ը, դա տեղի է ունեցել նույն օրը, երբ Իսրայելի եւ Թուրքիայի պատվիրակությունները հանդիպել են Ադրբեջանում՝ քննարկելու ռազմական հարցերը Սիրիայում, որտեղ Իսրայելը հարվածել է առնվազն երեք թուրքական օդային բազայի՝ Անկարայի ռազմական ներկայությունը կանխելու ջանքերի շրջանակում։

«Թուրքական աղբյուրները հայտնել են, որ ջանքեր են գործադրվում Իսրայելի հետ ապագա բախումներից խուսափելու համար։

Թուրքիան էլ ավելի է լրացնում Իրանի թողած վակուումը Կովկասում եւ Սիրիայում, որտեղ Թուրքիայի կողմից աջակցվող ապստամբները տապալեցին Բաշար Ասադին, որին Իրանը երկար ժամանակ սատարում էր: Միաժամանակ, Սիրիայի նոր ղեկավարը, որը կապված է Անկարայի հետ, նվազեցրել է իրանական ազդեցությունը երկրում։

Հայաստանը, գուցե, դարձել է Իրանի վերջին լծակը Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ»,- նշված է հոդվածում։