
«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ամենաբարձր մակարդակով այնքան պառակտվեց հանրությունը, որ եղբայրը եղբոր դեմ դուրս եկավ, բարեկամը՝ բարեկամի։ Ասում են՝ բացառություն չէ նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ընտանիքը։ Պապոյանը մի ընդդիմադիր, ավելի ճիշտ՝ հականիկոլական մորեղբայր ունի՝ Արարատ Մորիկյան անունով, որը նաեւ ՀԱԿ համակիր է եւ, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան գրառումներ է անում իշխանության, նաեւ՝ իր զարմիկ Պապոյանի դեմ։
Մեզ պատմեցին, որ Պապոյանի մորեղբոր պահվածքը սկսել են քննարկել անգամ իշխանության ներսում, ինչն էլ միջգերդաստանային վեճի առիթ է դարձել։ Պապոյանի մայրն է խնդրել, որ որդու մասին նման գրառումներ չանի։
Մենք «անցանք» Մորիկյանի էջով, վերջին գրառումներից մեկը պատասխան է Փաշինյանին, որը վիրավորել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին։
«Էս պոռնկաբարո դուրսպրծուկին մեկը չկա՞ բացատրի, որ Լեւոնը եթե չգրավեր էդ հողերը, էսօր հողի տեղը ոռ պիտի տայիր (արտապատվիրակեիր)»,- գրել է նա։ Նկատեցինք նաեւ, որ էջից հեռացրել է անձամբ Պապոյանի մասին աղմկահարույց գրառումները, որոնցից մեկով ամիսներ առաջ Պապոյանին հիշեցրել էր իր անցյալը․«Դու քո մայմունությունը 2008թ․ Լեւոնի տան մոտ արդեն արել ես ու դրա համար, որպես պարգեւ, Սերժից ու Քոչարյանից ստացել ես արտոնյալ երիտհանրապետականի կարգավիճակ։
Դա քո՛ խնդիրն է, թե հիմա ինչ գնահատական կտաս քեզ պռախոդ տված այդ գործիչներին։ Նրանք էին քեզ ուղարկել այնտեղ, դու էլ հլու-հնազանդ կատարել ես այդ մարդկանց հրահանգները, որը ե՛ւ Լեւոնի դեմ էր, ե՛ւ այսօրվա քո պատուհաս տիրոջ»։