Հայաստանում Նիդերլանդների դեսպանատունը հայտարարում է նոր ծրագրի մասին, որն աջակցելու է Հայաստանի Սահմանադրական դատարանին՝ օրենքի գերակայության առանցքային ինստիտուտներից մեկին:
Ծրագրի շրջանակներում Միջազգային իրավական համագործակցության կենտրոնը Սահմանադրական դատարանի Զարգացման ռազմավարությունից բխող Զարգացման աջակցության մատրիցա է մշակելու, ինչը թույլ է տալու համակարգել դոնորների օգնությունը Հայաստանի Սահմանադրական դատարանին, ինչպես նաև արդյունավետորեն գործարկել 2021-23 թվականների ռազմավարությունը:
Միջազգային իրավական համագործակցության կենտրոնը գնահատելու է, թե ինչպես են ՍԴ ռազմավարության նպատակներն ու գործողությունները առնչվում Հայաստանում դատական այլ դերակատարների նպատակներին և շահերին: Այնուհետև ձևավորելու են դոնորների կողմից ֆինանսավորվելիք բարեփոխումների բազմակողմանի ծրագիր՝ ՍԴ ռազմավարությունը կառուցվածքային գործողությունների պլանի վերածելու միջոցով՝ ի թիվս այլոց հիմնական գործողությունների, ակնկալվող արդյունքների, իրականացման եղանակների և իրականացման մեխանիզմների: