Այսօր՝ ապրիլի 29–ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ եւ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի իրավունքն է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանում։
«ՌԴ ինքնիշխան իրավունքն է տրամադրել ապաստան կամ հրաժարվել դրանից։ Կարծիք կա, որ Պողոսյանի գործողությունը պաշտպանական մարտավարություն է, որպեսզի ժամանակ ձգի։ Ցանկացած պարագայում, դա նրա իրավունքն է։ Թե որքանով է հայրենասիրական կամ բարոյական՝ սուբյեկտիվ գնահատականի հարց է»,- ասաց նախարարը։



