«Միգրացիոն օրենքների կատարելագործումը Պետդում...

Ռուսաստանում հրապարակվել է այն խախտումների ցանկը, որոնց համար երկրից վտարելու են միգրանտներին: Այս մասին գրում Է Sputnik Ближнее зарубежье-ն:

Նշվում է, որ ՌԴ Պետդուման կաջակցի ՆԳՆ նախաձեռնած օրինագծին: Փաստաթուղթը կընդլայնի իրավախախտումների ցանկը, որոնց համար նախատեսվում է վտարում: Այս մասին հայտնել Է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Դրանց թվում է՝

  • ոստիկանության աշխատակցի կամ այլ ուժայինների օրինական կարգադրությանը չենթարկվելը,
  • միգրացիոն հաշվառման ժամանակ կեղծ տեղեկություններ ներկայացնելը,
  • մանր խուլիգանությունը,
  • նացիստական կամ ծայրահեղական սիմվոլիզմի հրապարակային ցուցադրումը,
  • սահմանված կանոնների խախտմամբ կամ դրա համար հատկացված տեղերում զենքից կրակելը,
  • ահաբեկչության կամ ծայրահեղականության հրապարակային կոչերը, ահաբեկչության կամ ծայրահեղականության արդարացումը:

Այդ հոդվածներով կապահովվի օպերատիվ վտարում առանց դատարանի որոշման։

«Միգրացիոն օրենքների կատարելագործումը Պետդումայի համար առաջնային նշանակություն ունի և կանցկացվի ամենակարճ ժամկետներում»,- հավելել է Վոլոդինը: