ՄԻԵԴ-ը Բաքվին մեղավոր է ճանաչել բլոգեր Լապշին...

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ։

Այդ մասին Լապշինը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հաղթանա՛կ։ Մարդու իրավուքնների եվրոպական դատարանը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել իմ դեմ Բաքվի բանտում իրականացված մահափորձի և դաժան կտտանքներ կիրառելու մեջ»,-ասվում է գրառման մեջ։

Ըստ բլոգերի, Ադրբեջանին պարտավորեցրել են 30,000 եվրո փոխհատուցում վճարել։