
Մայր Աթոռի վրա շարունակական արշավը կարող է խափանել միայն համարժեք հակազդեցությունը: Այս մասին գրել է ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Միայն մեր միասնական արձագանքը, անհամաձայնության դրսևորումը, անարդարության դեմ պայքարելու կամքն է, որ կարող է կասեցնել բռնաճնշումների այս ալիքը:
Ուստի, չափազանց կարևորում եմ բոլորիս մասնակցությունը վաղվա հանրահավաքին՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված մեր ազգային բարերարի, մեր Սրբազանների, մեր բոլոր քաղբանտարկյալների:
Կհանդիպենք հոկտեմբերի 18-ին` Ազատության հրապարակում»,-գրել է նա: