Միասնական սոցիալական ծառայությունն աջակցությո...

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունն աջակցություն է տրամադրում աշխատանքի և զբաղվածության ոլորտում։

ԱՍՀ նախարարությունից հայտնում են, որ աջակցությունը տրամադրվում է գործատուների մոտ աշխատուժի պահանջարկը լրացնելու նպատակով։ Իրականացվում են հետևյալ գործառույթները․ 

  • Տրամադրում է աջակցություն՝ աշխատուժի պահանջարկի լրացման համար
  • Տրամադրում է տեղեկատվություն՝ զբաղվածությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների մասին
  • Ստանում և տարածում է թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն
  • Կազմակերպում է թափուր աշխատատեղերի տոնավաճառներ
  • Ընտրում է գործատուի ներկայացրած չափորոշիչներին համապատասխան թեկնածուներ
  • Համապատասխան աշխատատեղը ներկայացնում է ընտրված թեկնածուներին։

Այն գործատուները, որոնք աշխատակիցների կարիք ունեն, կարող են գրանցել իրենց թափուր աշխատատեղերը www.e-work.am հարթակում կամ կապ հաստատել ՄՍԾ մոտակա տարածքային կենտրոնի կամ ՄՍԾ Զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչության հետ՝ 060 65 27 17, 060 65 27 01 հեռախոսահամարներով։

Միասնական սոցիալական ծառայության կողմից գործատուներին մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են։