Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնո...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդուարդ Պետրոսյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Էդուարդ Պետրոսյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,-ասված է որոշման տեքստում:

Ավելի վաղ վարչապետի մեկ այլ որոշմամբ Դավիթ Գասպարյանն ազատվել էր Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։