
Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը գրում է․
Միանում եմ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» շարժմանը և այդ ուժի հետ մասնակցելու եմ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին։
Գյումրիում «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանն է, ում հետ վերջին օրերին, Ազատ տնտեսական գոտու ստեղծման թեմայով ստորագրահավաքի շրջանակներում, հանդիպել ենք բազմաթիվ գյումրեցիների, լսել նրանց կարծիքները, ստացել մեր համաքաղաքացիների աջակցությունը։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար գյումրեցիներս պետք է լինենք պահանջատեր։ Մենք նաև քաղաքի ընթացիկ արդյունավետ կառավարման ծրագիր ենք առաջարկելու գյումրեցիներին։
Մենք 7.500 ստորագրություն ենք հավաքել ու խոսել հազարավոր մարդկանց հետ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ–ն դարձել են ոչ միայն մերժելի, այլ նաև ատելի։
Քաղաքական առումով ընտրություններին մասնակցելու մեր նվազագույն խնդիրը «Քաղաքացիական պայմանագրին» իշխանությունից հեռացնելն է է, առավելագույնը՝ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը։
Հարգելի՛ գյումրեցիներ, ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ ՔՊ–ական մղձավանջից ազատվելու, Գյումրիի պատիվը բարձր պահելու, մեր ծրագրերն իրագործելու և ստեղծված վիճակը դրականորեն փոխելու հարցում։
Միացի՛ր, որ փոխենք։