Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ–ում հայտարարագրերի լրացման ժամկետը երկարացվում է մինչև նոյեմբերի 1-ը:
«ID-ի հետ կապված հերթը մինչև հունիս ամիսն է։ Մենք հետևյալ որոշումն ենք կայացրել` այս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի 1-ը։ Բոլորս էլ մի տնից չենք, մի հալի ենք, վերջին պահին հենց իմացանք նույնականացման քարտ է պետք, բոլորով նույն ժամին գնում ենք նույն գործողությունն անելու։ Հեսա անձնագրայիններում հերթերը կհասնեն հունիս, հուլիս, սեպտեմբեր: Եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար և կառավարության պատճառով այն չի ստացել, այդ ժամկետները իր համար կասեցվում են»,- ասաց Փաշինյանը: