Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 3-ին ժամը 07.00-ից մինչև հունիսի 4-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը։
Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից՝ նշելով, որ վերոնշյալ գյուղերն են Ծովազարդը, Բերդկունքը, Հայրավանքը, Լճափը, Չկալովկան, Նորաշենը և Լճաշենը։



