Կոպեկ գողանալուց հասել ենք տրանսպորտում ամբողջական թվային լուծումների և անհպում վճարումների՝ իր բոլոր դժվարություններով և հիմար նարատիվներով, որ սնուցել ենք ժողովրդին։ Հիմա էլ ամեն մի թափթփուկ, խուլիգան, բառիս բուն իմաստով խուլիգան կարող է բռնության ենթարկel վարորդին և ասի՝ դե, ես բոյկոտ էի անում։ Այ քեզ բա՜ն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանելով ավագանու ընդդիմադիր անդամի դիտողությանը։
Մինչ այդ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում առկա խնդիրների մեջ ՔՊ-ն պետք է ուղղի սեփական թերացումները, քանի որ ավագանում միաձայն է որոշումներ ընդունում։
Տիգրան Ավինյանն էլ հայտարարեց, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն, եթե ավագանին ընդդիմադիր նման կազմ չունենա, պնդելով, որ վերջիններս խանգարում է քաղաքապետարանի արդյունավետ աշխատանքին։
Հայկ Գրիգորյանը նշեց, որ երբ քաղաքապետարանը նախկին բարքերին է վերադառնում և ավտոբուսի վարորդների վրա ուղեվարձի հավաքագրման պահանջ է դնում՝ տեղի են ունենում խուլիգանական դեպքեր։
Ընդդիմադիր ավագանու անդամը հայտարարեց, որ իրենք չի խանգարում ՔՊ-ին բարեփոխում անի, յալ խնդիրը բարեփոխիչների մեջ է։
«Ամենակարևորը բաց թողեցիք։ Ես ասացի ցանկացած բարեփոխումների մեջ փորձեք գնտել այն թերացումները, որոնք ակնհայտ են, դուք էլ լավ գիտեք, թե որոնք են»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամը՝ նկատելով որ քաղաքապետը խցանումներից է խոսում և հայտարարում թե բարդ է խնդրի լուծումը, որովհետև ամեն տարի 12 հազար մեքենա է ավելանում մայրաքաղաքում։
Գրիգորյանը հայտնեց, որ փոքր կենտրոնում բազմաթիվ բազմաբնակարանների շինարարության թույլտվույթուն է տվել Ավինյանը, ինչը բնականաբար շատացրել է մեքենաների առկայությունը։
Ավագանու անդամն նաև ասաց, որ ընդդիմության 2023 թ.-ի առաջարկով Ավինյանը պետք է սահմանափակումները մտցներ կենտրոնում շինթույլտվությունները դադաեցնելու միջոցով։
Ավինյանը վստահեցրեց, թե իր օրոք կենտրոնում նոր շինարարական ծրագրային թույլտվություններ չի տվել։
«Հարբած մի հատ թափթփուկ ասում է՝ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա»,-ընդգծեց Ավինյանը։



