Մհեր Մելքոնյանը՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյ...

Հանրային գործիչ Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի կողմից Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատավճռին։

Նրա խոսքով՝ սա այլևս դատավճիռ չէ, այլ հարված է ազգային արժեհամակարգին

«Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ 2 տարվա ազատազրկման դատավճիռը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է՝ նպատակ ունենալով լռեցնել ճշմարտությունը և խեղդել ազգային կամքը»։

Մելքոնյանը ընդգծել է, որ դատավորները կորցրել են անկախությունը և վերածվել են «գործող ապազգային իշխանության գործիքի»՝ ծառայելով ոչ թե արդարադատությանը, այլ քաղաքական վրեժխնդրությանը։

Նրա պնդմամբ՝ այս հակաօրինական գործընթացի բոլոր մասնակիցները՝ պատվիրատուներից մինչև կատարողները, պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն օրենքի, ժողովրդի և Աստծո առաջ։

«Անբարոյականությունն էլ ունի սահմաններ, բայց այսօր դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը գերազանցեց բոլորին», – գրել է Մհեր Մելքոնյանը։