Մհեր Գրիգորյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել ե...

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 23-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս համատեքստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շարունակական դերակատարումը: