Մեզ ո՞վ է սպասում Եվրոպական Միությունում․ Ագն...

Ամեն ելույթից հետո սպասում եմ, որ դուք էս բաժակը վերցնելու եք ու ասեք՝ Կեցցե՛ Եվրոպական Միությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ 

Խամոյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին․ 

«Էս ցանկությունները, անիրատեսական գաղափարները, անիրագործելի գաղափարները, էս ժամավաճառությունը, որով մենք այստեղ զբաղված ենք մեզ ի՞նչ ա տալիս։

Մեզ ո՞վ է սպասում Եվրոպական Միությունում։ Մեզ արդյո՞ք սպասում են Եվրոպական Միությունում, որովհետև կարելի է ցանկանալ։ Ցանկացած բան կարելի է ցանկանալ։ Կարելի է օրենքի նախագիծ բերել, որ երկնքից էլ մանանա թափվի մեր գլխին»։

Մանրամասն՝ տեսանյութում։