Կա՞ մարդ, ով չի հավատում, որ Նիկոլը չի ծախել Արցախը, կա՞ մարդ, ով կասկածում է, որ նա դավաճան չէ, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ հանրահավաքի մասնակիցներին հարց ուղղեց պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը:
«Նա շարունակում է բոլորիս խաբել: Մեզ թուրքի դիմաց կզած ղեկավար պետք չէ: Նա գերագույն գլխավոր դավաճան է, որին քննադատելիս ինձ հարցնում են՝ «որտեղից ինձ այսքան դուխ»: Հիմա կասեմ`որտեղից:
Երբ դուք 90-ականներին ձեր երեխաներին փախցնում էիք Հայաստանից, որ Արցախում չծառայեն, հիմա էլ՝ պատերազմի ժամանակ, կամուֆլյաժները հագնեն ու սելֆի անեն, ես 98 թվին կամուֆլյաժ հագած իմ 18 տարեկան ախպորս Արցախից բերել եմ Լենինական, թաղել եմ: Իմ դուխը հագուստիս վրայի զինանշանն է, իմ դուխը եղբորս գերեզմանն է, մորս արցուքններն են, իմ դուխը հորս ապտակներն են ինձ, իմ ուսուցիչները, այստեղ կանգնած կռված տղերքը: Իսկ Նիկոլը դավաճան է», - ասաց Ռուբեն Մխիթարյանը:



