
Քաղաքական ենթատեքստով մի շարք քրեական գործերով փաստաբան, «Ջեյ-Փի» (Justice & Protection) փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Արամ Վարդևանյանը տեսաուղերձով կոչ է անում վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։30-ին, Երևանի Ազատության հրապարակում մասնակցել բարերար Սամվել Կարապետյանի և բոլոր քաղբանտարկյալների ազատությանը նվիրված հանրահավաքին։
Արամ Վարդևանյանի խոսքը՝ ստորև․
«Դուք գիտեք, որ վերջին 3-4 ամիսների ընթացքում մենք բոլորս ականատես ենք լինում իրավական ռեպրեսիվ մեքենայի իրացման, դրա գործարկման մի աննախադեպ ծավալի։ Մենք տեսնում ենք ինչպես է կալանավորված ազգային բարերար Սամվել կարապետյանը, մեր սրբազան հայրերը, և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կարծես թե մեր հանրության ստվար զանգված այսինքն, ոչ միայն իրավաբանները և փաստաբանները, բոլորը արեձանագրում են, որ դրանք քաղաքկաան հետապնդումներ են, որ դրանք ապօրինի կալանավորումներ են, և ցավը նրանում է, որ եթե ժամանակին այս նախադասությունները մեծ ցավ էին առաջացնում,ցնցող էին, այսօր դա կարծես դառնում է սովորական մի երևույթ։ Իսկ դրա դեմն առնելու, կանխարգելելու լավագույն միջոցը բողոքի ձայն բարձրաձայնելն է, դա համախմբված վերաբերմունք արտահայտելն է, դա որոշակի իմաստով հավաքական «ո՛չ» ասելն է ապօրինություններին։
Որովհետև ես չեմ կարծում, որ մեր հայ հասարակությանը միավորող, համախմբող կամ մեր մասին պատկերացում կազմող տվյալն այն է, որ Հայաստանի Հանրապտութունում ամենից շատն են կալանավորումները, ամենից շատն են քաղաքական հետապնդումները։ Կներեք, դա մեր մասին չէ։
Հոկտեմբերի 18-ին ազատության հրապարակում 16։30-ին ցանկացած մեր հայրենակից, ով մասնակցելու է, միանալու է այն գործընթացին, որը կոչվում է՝ եկեք վերջ տանք ապօրնություներին, եկեք վերջ տանք անարդարությանը և եկեք բոլորով ֆիքսենք մի տրիվյալ ճշմարտություն, թող իրավունքը գերակայի, թող արդարույթունը հասանելի լինի բոլորի համար և թող իրապես արդարադատությունը լինի իրական, լինի տեսանելի և լինի ինչ-որ իմաստով մատչելի բոլորի համար։ Թող իսկապես այդ խոսքը, որ օրենքի առջև բոլորն են հավասար, թող իրականում գործի և թող նաև մեր հասարկությունը մեր հայրենկիցներն արտահայտեն իրենց վերաբերմունքը։ Հավատացած եղեք, պատմությունը ցույց է տվել, որ չկա մի երկիր, որտեղ չլինեն քաղաքական հետապնդումներ․ մի տեղ շատ են եղել, մի տեղ քիչ են եղել, բայց ո՞րն է եղել դրա կանխարգելման կամ դրա հաղթահարման բանալին․ միշտ՝ հասարակության արձագանքը։ Եվ այդ իմաստով հոկտեմբերի 18-ը, ազատության հրապարակը, ժամը 16։00-ը չափազանց կարևոր է լինելու։ Եվ ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք այդ օրը համախմվբած լինել, առանց որևէ թշնամանքի, առանց որևէ ատելության, պարզապես ազնիվ մղումով խոսենք նրա մասին, որ մեզ պետք չեն քաղաքական հետապնդումներ, մեզ պետք չեն կալանքի գերակայություններ, այլ մեզ պետք են իրավունքների գերակայություններ և մեզ պետք է, որ չլինեն այսքան կալանքներ, այն էլ՝ այսքան ապօրինի»։