Ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները վերջերս կամ ինչ-ինչ քաղաքական գործիչների ցանկությամբ առաջ եկած ինչ-որ բան չեն։ Մեր հարաբերությունները կոփվել են համատեղ կյանքի եւ համատեղ զարգացման հարյուրամյակների ընթացքում։ Այս մասին «Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կերպարը արդի հայ հասարակությունում» կոնֆերանսի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ այդ հարաբերությունները լիովին կատարում են իրենց դերը նաեւ այսօր, իսկ Ռուսաստանը եւ Հայաստանը կապված են շատ սերտ կապերով՝ մարդկային, տնտեսական եւ այլն. «Մեր հարաբերություններն անայլընտրանքային են։ Մեզ միավորում է չափից ավելի շատ բան։ Եվ դա չպետք է մոռանալ հատկապես այժմ, այս դժվար ժամանակներում, Հայաստանի Հանրապետության կյանքի եւ զարգացման այս բարդ փուլում։ Այն փորձությունները, որոնց միջով անցնում է հայ ժողովուրդը, լիովին ցուցադրում են մեր դաշնակցային հարաբերությունների որակը»։



