«Հարցս վերաբերում է Ձեզ, այսօր ձեր կողմից ներկայացվախծ ճանապարհային քարտեզին, որտեղ նշված է կետեր, և այդ աշխատանքները կամփոփվեն վեց ամիս հետո։ Արդյո՞ք նշված ժամկետում դուք պատրաստվում եք այդ աշխատանքները կառարելուց հետո արտահերթ ընտրությունների, կառավարության անդամների փոփոխություն հատկապես որ ոլորտի փոփոխություններին է վերաբերում դրանք, կառուցվածքային փոփոխություններ իրականացվելու են։ Արդյո՞ք կարծում եք, որ ձեր քաղաքական թիմը ունի այդ վստահությունը իրականացնելու այդ փոփոխությունները»։ Այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նման հարցեր ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատգամավոր Արման Բաբաջանյանը։
Պատասխանելով հարցին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հրապարակված ճանապարհային քարտեզին այս պահին ավելացնելու բան չունի։ «Մեզ համար կարեւոր է կայությունը, ժողովրդավարական կայունությունը, այսինքն կայունությունն ու անվտանգությունը և երաշխավորությունը, որ իշխանություն ձեւավորելու ժողովրդի իրավունքին ոչինչ չի սպառնում։ Դա մեր առաջնահերթությունն է եւ երկրորդ ուղղությունը՝ պատերազմի հետեւանքների վերացումը։ Վեց ամիս հետո մենք կամփոփենք կատարված աշխատանքները և ըստ այդմ կորոշենք հետագա անելիքները»,- ասաց Փաշինյանը։



