«Մեզ չեն տեղեկացրել, գույքը հավասարեցրել են հ...

Սա անօրինական են քանդել, իրավունք չունեին: Հիմա գործը գտնվում է դատարանում, պայմանագիրը դադարեցված չէ կադաստրով: Հողի վարձավճարները մինչև այսօր վճարել ենք, երեկ քանդելու որոշում են կայացրել, այսօր եկել, քանդել են: Մեզ չեն էլ տեղեկացրել, գոնե կգայինք, մեր գույքը կվերցնեինք: Գույքը հետը հավասարեցրել են հողին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարյանի պուրակի կրպակներից մեկի սեփականատերը: 

Նա նշեց, որ քանդման աշխատանքների ժամանակ տեղում չի եղել, տեղյակ են պահել կրպակի կողքին գործող ծաղկի վաճառակետի տղաները: 

«2021 թվականին լրացել է պայմանագրի ժամկետը, չէին երկարացնում, բայց կադաստրով դադարացված չէ պայմանագիրը: Գործը գտնվում է դատարանում: Մինչև հիմա հողի և սանմաքրման գումարը վճարել ենք: Ավինյանը պատասախան է տալու սրա համար»,-ասաց քաղաքացին:

Ավելի վաղ Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով,որ Սարյանի պուրակն ազատվում է համայնքի հողի վրա կառուցված ինքնակամ շինություններից: