Նախկին իշխանությունների հետ աշխատող համակարգի քննիչներին պետք է վերահսկող դնեն և լրիվ նոր մարդ լինի, ով ցանկություն կունենա բացհայտել այս հանցագործությունները։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց սևազգեստ մայր Նանա Մուրադյանը. «Մեզ պետք չի, որ սարքեն ինքնասպանության հասցնել, մեկին բերեն, մի զնիվորի դատեն մի երեք տարով հետո համաներումով հանեն։ Այս քննիչների՝ ովքեր որ կոծկել են, պետք է վերահսկողություն լինի։ Մեղավոներին թողած, պետք է քննիչներին դատեն, որովհետև այս բոլոր սպանությունները, բոլոր սպանությունների մեջ նույն ձեռագիրն է»։



