
Մայրաքաղաքի Արցախի պողոտայի 44-ամյա բնակչի տանը, ամառանոցում և իր երկու մեքենաներում մեծ քանակի զենք ու զինամթերք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Քրեական ոստիկանությունից:
Խուզարկության արդյունքում՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական տարածքում գտնվող նրա ամառանոցում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, մարտական հինգ ատրճանակ, մեկ հրացան, ինքնաձիգի մեկ խլացուցիչ, սվին-դանակ, գաղտնի փականով դանակ, մարտական 160 փամփուշտ և այլ զինամթերք: Նրա ավտոմեքենաներից մեկի խուզարկությամբ էլ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: