Մեծ ցանկություն կա տեսնել, որ 562 միլիոն դրամ...

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օրերս վարչապետն անձամբ անդրադարձավ տևական ժամանակ իմ կողմից արծածվող «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» մուտքերում ստվերային աշխատողների օրինական դաշտում «չերևալու» փաստարկումներին։ Ամենևին հարցականի տակ չդնելով վարչապետի կողմից հայտարարված` 562 043 օրինական գրանցված աշխատողների թվաքանակը, փաստենք, որ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում» ևս դե-ֆակտո պետք է պրոեկտվեն հայտարարված, օրինական դաշտ բերված աշխատողների այդ թվերը՝ բազմապատկած 1000 դրամով` հավաստելով իրականության և վարչապետի խոսքերի համապատասխանությունը։ Ակնկալում ենք, որ չի կրկնվի նախադեպը, որի ականտեսը եղանք 22.03.2019 թ.-ին` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, երբ հայտարարված 35 000 ստվերային աշխատողների օրինական դաշտ գալը որևէ կերպ «Չէր արտացոլվում» հիմնադրամի մուտքերում»:

Politik.am-ի հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ հիմնադրամի նիստերը տեղի են ունենում եռամսյակային կարգով հետո և հունիս ամսին կայանալիք հերթական նիստին մեծ ցանկություն կա տեսնել և հրապարակայանցնել, որ հայտարարված և ակնկալվող` 562 043 000 դրամ ամսեկան մուտքերն այլևս ապահով «հանգրվանում» են հիմադրամում. «Հունիսին արդեն ռեալ ամփոփված կլինի հունվարից մարտ, մասամբ նաև ապրիլ ամիսները և կհրապարակվեն համապատասխանա տվյալները»: 

Մանուկյանը ավլացրեց` կանդրադառնա նաև անցյալ տարվանից ստվերային աշխատողների օրինական դաշտ մտնելու և համապատասխան մուտքերի ուշանալու թեմային: