Մետրոպոլիտենի նոր կայարանը կլինի կամուրջի վրա...

Ամիսներ առաջ դեռ համաձայնություն չունեինք բանակցող կողմերի հետ, որպեսզի ծրագիրը և նախագիծն իրականացվեր։

Այս մասին այսօր, խոսելով նոր մետրոյի կառուցման մասին, ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։

«Վերջերս Երևան էին այցելել ներդրողի կողմից ներգրավված շինարարները, որոնք ուսումնասիրություններ իրականացրին թե ձորի, թե թունելի հատվածում։ Իրենց հետ մենք ունեցանք վերջնական պայմանավորվածություն, որ կիրականացվի նախագիծը, կքննարկվի բիզնես նախագիծը, որը կներկայացնեն մեր տված պարամետրերի հիման վրա և կիրականացվի մետրոպոլիտենի շինարարությունը, հույս ունենք՝ հաջորդ տարի կունենանք որոշակի աշխատանքների մեկնարկ»,-նշեց Սարգսյանը։

Խոսելով կայարանի ընտրության մասին՝ Սարգսյանն ասաց. «Կայարանը կլինի կամուրջի վրա՝ ժամանակակից կոնստրուկցիաներով զինված։ Դրվել է խնդիր, որը շարունակելի լինի կառուցման տրամաբանությունը, ենթադրի շարունակելիություն թունելային հատվածով մինչև հաջորդ կայարան»։