![Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում երի...](/imgs/posts/medium/2025/02/d7df11e.jpeg)
Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները փետրվարի 12-ի երեկոյան, ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3 փամփուշտով լիցքավորված գազային ատրճանակ և գաղտնի փականով դանակ, հայտնում են ՆԳՆ-ից:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։