
Ամերիկացի զինվորականները հետևել են Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Արևմուտք-2025» զորավարժություններին, որոնք անցկացվում են Բելառուսում սեպտեմբերի 12-ից 16-ը: Այս մասին հաղորդում է ԲելՏԱ գործակալությունը:
Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը շփվել է ամերիկացի ռազմական կցորդի հետ և նրան հրավիրել օբյեկտիվ գնահատական տալ «Արևմուտք-2025» զորավարժություններին:
Reuters գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Խրենինը նշել է, որ ամերիկացի սպաներին ցույց կտրվի նրանց հետաքրքրող ցանկացած բան՝ շեշտելով, որ Բելառուսի և ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության միջև երկխոսությունը լավ առաջընթաց է գրանցում:
Բելառուսի պաշտպանական գերատեսչությունն, ըստ Reuters գործակալության, հայտարարել է, որ ամերիկացիների այցը զորավարժարան անակնկալ է եղել:
Բացի ամերիկացի զինվորականներից, զորավարժություններին ներկա են եղել 23 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամներ Թուրքիայից և Հունգարիայից: