Մերձավանում սպանության դեպքի առթիվ քրեական վա...

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում սպանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել մի քանի հոդվածներով։

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հայտնել է, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 
155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն), 335-րդ հոդվածի 3-րդ մասի (հանցավոր կազմակերպության կողմից հրազենի, դրա հիմնական բաղադրիչ մասերի, ռազմամթերքի ապօրինի շրջանառություն), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանություն՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) հատկանիշներով։ 

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Կրակոցները հնչել են Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, լուրը հաստատել է նաև Մերձավան վարչական բնակավայրի ղեկավարի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը։ Ըստ նրա՝ զոհվածը իրենց հորաքրոջ որդին է, վիրավորն իրենց ընտանիքի ընկերն է։