![Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական...](/imgs/posts/medium/2025/02/65fc9b8.jpeg)
Մերձավանի ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել. այս մասին տեղեկացրեց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ի պատասխան հարցի, արդյոք Մհեր Ախտոյանին մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ երեկ զինված հարձակում էր եղել Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, կա 1 զոհ, 1 վիրավոր: