Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, վերադասավորումների մասին խոսակցություն ընդհանրապես գոյություն չունի. Ես Շիրակի մարզպետն եմ, իրականացնում եմ իմ լիազորությունները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, ըստ որոնց Շիրակի Գյումրիում ՔՊ-ն վերադասավորումներ է իրականացնում, որոնց արդյունքում մարզպետը ևս կարող է դուրս մնալ պաշտոնից:
Լրագրողների հարցին, որ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարեն Սարուխանյանի վարկանիշը շատ ցածր է, նա հակադարձեց. «Ո՞վ է ասում, ես միանշանակ կպնդեմ, որ մեր վարկանիշը շատ բարձր է: Վերջին շրջանում Անի համայնքում ունեցել ենք ՏԻՄ ընտրություններ և միանձնյա ստանձնել ենք այնտեղ իշխանություն: Իսկ Ախուրյանում ևս ՔՊ-ն եկել է իշխանության:
Մեր թեկնածուն Շիրակի մարզից է, Գյումրիից է, Շիրակի մարզպետ է աշխատել: Նա այս պահին էլ ԱԺ պատգամավոր է: Նրան հարգում են, սիրում են, ընդունում են, նաեւ թիմը»: