Մեր տաղավարը, կարող եմ ասել, լավագույններից է...

Այո՛, լոգիստիկ խնդիրներ ենք ունեցել, որոշ ցուցանմուշներ այլ ճանապարհով այժմ տեղում են։ Որոշ ցուցանմուշների մեծ մասով խնդիր ենք ունեցել։ Տարբեր պատճառներ են եղել։ Ծառայողական քննությունը կպարզի՝ արդյոք եղել են պրոֆեսիոնալ բացթողումներ, թե եղել են դիտավորություններ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։ 

«Այս պահին մեր տաղավարը, կարող եմ ասել, լավագույններից է»,- ասաց Արշակյանը։