Մեր տարածքը «ԵրևանՏրանսի» համար պահեստ չի. թո...

«Երևանտրանսում» գովազգային վահանակներ ունեինք, այնտեղ դատական գործ կար, ասել էին, կգան կտանեն դրանք, այդ մասով ինչ-որ բան արվե՞լ է: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանին դիմելով ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Վարչության պետը հայտնեց, որ գրության են գրել է «Էլիա» ՍՊԸ-ին, որի վահանակների մասին է խոսքը. «Փաստաթուղթ էինք ուզել, որ այդ գովազդային վահանակներն իրենցն  է: Իրենք իրենց հիմնավոր փաստաթղթերը կներկայացնեն և իրենց վահանակները կտանք իրենց»,-ասաց Արմեն Առաքելյանը:

Հրաչյա Սարգսյանը հայնեց, որ այդ  խոսակցությունը  մեկ ամիս առաջ է տեղի ունեցել և ոչ մի բան տեղից առաջ չի շարժվել: «Իրավաբանական վարչությո՛ւն, այսքան չենք կարող սպասել, դիտարկե՛ք հարցը, եթե պետք է՝ մտնենք դատարան գովազադային վահանակները տիրազուրկ ճանաչենք:

Չենք կարող սպասել, թե երբ են փաստաթղթերը բերում: Մեր տարածքն իրենց համար պահեստ չի կարող ծառայել: Եթե իրենց ապրանքն է, թող տանեն, եթե չէ՝ տիրազուրկ ճանաչենք, համապատասխան գործողութուններ անենք»,-հանձնարարեց քաղաքապետը: