Զինված ուժերում կա ինֆորմացիոն կենտրոն, որի խնդիրներից մեկը հակառակորդին մոլորության մեջ գցելն է: «Բայց կա մի չափանիշ՝ սուտը չպետք է գերազանցի իրականության 30 տոկոսը: Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը, որը որևէ մեկի մոտ ընկալելի չէ: Ինֆորմացիան պետք է տրվի այն չափով, որ համապատասխանի իրականությանը, և 30 տոկոսով դեզինֆորմացիա լինի, որը հակառակորդին կշեղի բուն էությունից: Մենք իրականացրել ենք 100 տոկոսանոց սուտ, և դրանից են ծնվում բոլոր հարցերը»,-հայտարարեց Հակոբյանը:



