Մեր նպատակը՝ աշխարհի ռեկորդներ սահմանելն է․ Վ...
«Եվրոպայի առաջնության այս մրցումները ինձ համար ստացված մրցումներ էին, որովհետև հաղթել եմ։ Հիմա հանգստանում ենք, հետո վերսկսում ենք մարզումները, կպատրաստվենք արդեն աշխարհի առաջնությանը։ Աշխարհի առաջնությանը արդեն արդյունքներս կբարելավեմ ու ավելի բարձր կիլոգրամներ կբարձրացնեմ, որովհետև այս կիլոգրամներով աշխարհի առաջնությանը չես կարող պայքարել մեդալի կամ հաղթանակի համար: Դարձա Եվրոպայի եռակի չեմպիոն: Շատ ուրախալի փաստ է թե ինձ համար, թե ֆեդերացիայի համար, թե ընդհանուր հայ ազգի համար»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ծանրամարտի Եվրոպայի եռակի չեմպիոն Վարազդատ Լալայանը:
Մանրամասն՝ տեսանյութում։